չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Թուրքիայում հերթական հայկական եկեղեցին գանձագողերի պատճառով փլուզման վտանգի տակ է

Թուրքիայում հերթական հայկական եկեղեցին գանձագողերի պատճառով փլուզման վտանգի տակ է

Թուրքիայի Բուրսա քաղաքում գտնվող հայկական եկեղեցին անուշադրության հետեւանքով օրեցօր փլուզվում է ու քանդվում։

Թուրքական Hurriyet–ի փոխանցմամբ՝  Բուրսայի Յըլդըրըմի շրջանի Քուրթօղլու թաղամասում գտնվող հայկական եկեղեցին Թուրքիայի հանրապետության ստեղծումից հետո որպես մասնավոր գույք փոխանցվել է քաղաքացիներից մեկին, սակայն տարիներով այն չի խնամվել ու չի պահպանվել։

Եկեղեցին գանձագողերի թիրախում է երկար տարիներ, որի պատճառով հայտնվել է փլուզման վտանգի տակ։

Քուրթօղլուի թաղապետ Ահմեդ Գեդիկը նշել է, թե եկեղեցու այս վիճակը անհանգստացնում է նաեւ բուրսացիներին, ովքեր ցանկանում են, որ այն վերանորոգվի եւ ծառայի տուրիզմի զարգացմանը քաղաքում։ Նա շեշտել է, որ սեփականատերը փորձել է վաճառել մի քանի անգամ, սակայն ինչ որ խնդիրների պատճառով չի ստացվել։ Թաղապետը հույս է հայտնել, որ իշխանությունները կգնեն եւ կվերանորոգեն եկեղեցին։

  • Կիսվել: