շաբաթ, մայիս 10
10 / 5 / 2025
Թուրքիայում հերթական երկրաշարժն է գրանցվել

Թուրքիայում հերթական երկրաշարժն է գրանցվել

Թուրքիայի հարավ-արևմուտքում՝ Բուրդուր նահանգում, գրանցվել է 4,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ։ Այս մասին X սոցիալական ցանցում հայտնել է տարերային աղետների հետևանքների վերացման վարչությունը։

Գերատեսչության հաղորդման համաձայն՝ Եշիլովայի շրջանում ստորերկրյա ցնցումները գրանցվել են տեղի ժամանակով ժամը 08:28-ին։

Երկրաշարժի աղբյուրը գտնվել է 13,2 կմ խորության վրա։

  • Կիսվել: