հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Թուրքիայում գտել են ռուս մոդելին և նրա աղջկան սպանված և սավաններով փաթաթված

Թուրքիայում գտել են ռուս մոդելին և նրա աղջկան սպանված և սավաններով փաթաթված

Թուրքական Բոդրում հանգստյան գոտում հայտնաբերվել են երկու ռուս կանանց դիեր, որոնք փաթաթված են եղել սավաններով և կապված պարանով։ Զոհերը եղել են 42-ամյա մոդել Իրինա Դվիզովան և նրա 15-ամյա դուստրը՝ Դայանան։

Ինչպես ենթադրում է հետաքննությունը, նրանց կարող էին սպանել վարձակալած վիլլայում։ Նախնական տվյալներով՝ հանցագործը դիերը փաթաթել է սավաններով, բարձել մեքենա ու քշել քաղաքից դուրս։ Ավելի ուշ դրանք հայտնաբերվել են Թավշանբուրնու ծովածոց տանող ճանապարհի մոտ գտնվող լանջին՝ միմյանցից երեք մետր հեռավորության վրա։ Զոհերի մարմիննեի վրա հրազենային վնասվածքներ են եղել։

Սպանության մեջ կասկածվում է ռուս կնոջ նախկին ամուսինը։ Օրեր առաջ կինն ու նրա դուստրն անհետացել էին։ Հարազատները չկարողացան կապ հաստատել նրանց հետ և գնացին Կոնաճիկի տարածք, որտեղ ապրում էին անհետ կորածները։ Տուն մտնելուն պես նրանք բազմոցին արյուն են տեսել, կասկածել են, որ մորն ու աղջկան հնարավոր է սպանել են, և դիմել են Բոդրումի շրջանային ոստիկանության բաժին։ Նրա ֆին ամուսինը կասկածվում է կրկնակի սպանության մեջ և որոնվում է։

Դվիզովայի որդին՝ Դավիթը, այլ կարծիքի է. նա համոզված է, որ մորն ու քրոջը սպանել է ոչ թե ֆինլանդացին, այլ խորթ հայրը՝ Լիտվայի և Ֆրանսիայի քաղաքացի Անդրեյ Կ.-ն։

  • Կիսվել: