հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Թուրքիայում երկրաշարժից 9 օր անց փլատակների տակից փրկել են տարեց կնոջը

Թուրքիայում երկրաշարժից 9 օր անց փլատակների տակից փրկել են տարեց կնոջը

Թուրքիայում երկրաշարժից 212 ժամ անց փլատակների տակից մի տարեց կնոջ են փրկել, հայտնում է Anadolu գործակալությունը։

«Թուրքիայի Ադիյաման նահանգում երկրաշարժից 212 ժամ անց փլատակների տակից ողջ-առողջ փրկել են 77-ամյա մի կնոջ, Ֆաթմա Գյունգորին փրկել են համանուն նահանգի վարչական կենտրոնում փլուզված շենքի ավերակներից։ Տուժածը հոսպիտալացվել է։ Շուրջը հավաքված կնոջ հարազատներն անկեղծորեն շնորհակալություն են հայտնել փրկարարներին»,- ասվում է հրապարակման մեջ։
 
Փետրվարի 6-ին Թուրքիայի հարավ-արևելքում 7,7 և 7,6 մագնիտուդ ուժգնությամբ երկու հզոր երկրաշարժեր են տեղի ունեցել։ Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի խոսքով՝ այն դարձել է ամենաուժեղը 1939 թվականից ի վեր։ Վերջին տվյալներով՝ զոհվել է ավելի քան 35 հազար մարդ, ավերվել են հազարավոր տներ։

  • Կիսվել: