ուրբաթ, հուլիս 24
24 / 7 / 2026
Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել

Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել

Թուրքիայի հարավ-արևելքի Քահրամանմարաշ նահանգում 5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։

Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ին։

Թուրքիայի Աղետների կառավարման վարչությունը (AFAD) հայտնել է, որ 5 մագնիտուդով ցնցում է տեղի ունեցել տեղական ժամանակով 09։31-ի սահմաններում։ Աղբյուրը Էվրի քաղաքի մոտ է մոտավորապես 7 կիլոմետր խորության վրա և Գազիանթեփ քաղաքից 50 կմ հեռավորության վրա։ Քաղաքն ունի ավելի քան 1,5 միլիոն բնակչություն։

Գերատեսչությունը նշել է, որ աղետի բացասական հետևանքները դեռ չեն գրանցվել։

 

 

  • Կիսվել: