ուրբաթ, մայիս 9
9 / 5 / 2025
Թուրքիայում բախումների ժամանակ 3 թուրք զինվոր և 3 քուրդ զինյալ է սպանվել

Թուրքիայում բախումների ժամանակ 3 թուրք զինվոր և 3 քուրդ զինյալ է սպանվել

Թուրքիայի հարավարևելյան Շըրնաք նահանգի Բեսթա շրջանում տեղի ունեցած ռազմաօդային օպերացիայի ժամանակ 3 թուրք զինվոր է սպանվել։ Բախումներում սպանվել է նաև «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) 3 զինյալ, գրում է ermenihaber.am-ը:

Այս մասին հայտնում է Թուրքիայի ներքին գործերի նախարարությունը։ Նշվում է, որ օպերացիան դեռ շարունակվում է։

ՔԲԿ-ի աղբյուրներից այս տեղեկության իսկության վերաբերյալ դեռևս որևէ պարզաբանում չի տրվել։

 

  • Կիսվել: