շաբաթ, հուլիս 11
11 / 7 / 2026
Թուրքիայում առնվազն տասը շենք է փլուզվել երկրաշարժի հետևանքով

Թուրքիայում առնվազն տասը շենք է փլուզվել երկրաշարժի հետևանքով

Թուրքիայի Սինդիրգի քաղաքում, որը երկրաշարժի էպիկենտրոնին ամենամոտն է, փլուզվել է առնվազն տասը շենք, հայտնել է քաղաքապետ Սերկան Սաքը։

Երկրաշարժի ուժգնությունը կազմել է 6.1 մագնիտուդ, իսկ էպիկենտրոնը գտնվել է Բալըքեսիր նահանգում, ավելի վաղ հայտնել էր Աղետների կառավարման վարչությունը։

«Սինդիրգիում առնվազն տասը շենք է փլուզվել, և մի քանի տներ վնասվել են», – ասել է Սաքը Habertürk հեռուստաընկերությանը։

  • Կիսվել: