ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Թուրքիայում առաջարկում են ուսումնասիրել Մեծամորի ատոմակայանի վտանգները

Թուրքիայում առաջարկում են ուսումնասիրել Մեծամորի ատոմակայանի վտանգները

Թուրքիայի Ժողովրդահանրապետական ընդդիմադիր կուսակցության անդամ, խորհրդարանի պատգամավոր Դենիզ Յավուզյըլմազ առաջարկ է ներկայացրել խորհրդարանին՝ ուսումնասիրել Հայաստանի Մեծամորի ատոմակայանի վտանգները, տեղեկացնում է NTV-ն:

Նա նշել է, որ Մեծամորի ատոմակայանը գտնվում է Իգդիր քաղաքից ընդամենը 16 կմ հեռավորության վրա, և դրա անվտանգությունը տարածաշրջանի երկրների համար կենսական նշանակություն ունի:

Յավուզյըլմազն ասել է. «Որպեսզի պարզենք, թե ինչ կործանիչ հետևանքներ կարող է ունենալ Մեծամորի ատոմակայանը մեզ և մեր հարևան երկրների համար, ինչպես նաև խնդրին միջազգային հանրության ուշադրությունը հրավիրենք, մեր կուսակցության անունից 40 պատգամավորի ստորագրությամբ խորհրդարանական ուսումնասիրության առաջարկ ենք ներկայացրել»:

Պատգամավորը, խոսելով ատոմակայանի վտանգի մասին, բերել է Չեռնոբիլի ատոմակայանի օրինակը և ասել, որ ոչ մի դեպքում չի կարելի թույլ տալ, որ կրկնվի Չեռնոբիլի պատմությունը:

  • Կիսվել: