շաբաթ, հուլիս 11
11 / 7 / 2026
Թուրքիայում անզգայացնող գազի արտադրության գործարանում պшյթյուն է որոտացել. զпհվել է երկու բանվոր

Թուրքիայում անզգայացնող գազի արտադրության գործարանում պшյթյուն է որոտացել. զпհվել է երկու բանվոր

Այսօր՝ օգոստոսի 3-ին, Թուրքիայի Թեքիրդաղ նահանգի Էրգենե քաղաքում հզոր պայթյուն է տեղի ունեցել անզգայացնող գազի (ազոտական թթվի) արտադրության գործարանի կաթսայում, հայտնում է Acoksutv Haber-ը։

Պայթյունի հետևանքով զոհվել է գործարանի երկու աշխատակից՝ 45-ամյա հերթափոխի պետը և 25-ամյա էլեկտրիկը։ Դեպքի վայր են մեկնել փրկարարներ, հրշեջներ և բժիշկներ, հաղորդում է Cumhuriyet-ը։

Անձնակազմի տարհանման և խուճապի պատճառով միջադեպը որակվել է որպես խոշոր մասշտաբի արտակարգ պատահար։

 

Դատախազությունը միջադեպի առթիվ հետաքննություն է անցկացնում։

  • Կիսվել: