երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Թուրքիայում 4 մագնիտուդով 3 երկրաշարժ է տեղի ունեցել

Թուրքիայում 4 մագնիտուդով 3 երկրաշարժ է տեղի ունեցել

Սեյսմոլոգները շաբաթ օրը հայտնել են երկրի հարավ-արևելքում գտնվող Մալաթիա նահանգում 4 մագնիտուդից բարձր երեք երկրաշարժի մասին։ Երկրաշարժերը տեղի են ունեցել երկու ժամից էլ քիչ ժամանակում։

Բնական աղետների հետևանքների վերացման գրասենյակի տվյալներով՝ բոլոր երեք երկրաշարժերի էպիկենտրոնը գտնվել է Յեշիլյուրտ քաղաքի մոտ։ Առաջինը 4,8 մագնիտուդով տեղի է ունեցել ժամը 16.39-ին, երկրորդը՝ 4,5 մագնիտուդով, 16.40-ին։

Ժամը 18:18-ին նահանգում 4,2 մագնիտուդով երրորդ երկրաշարժն է տեղի ունեցել: Երկրաշարժի օջախը գտնվել է 6-9 կմ խորության վրա:

  • Կիսվել: