կիրակի, մայիս 11
11 / 5 / 2025
Թուրքիայից Մոսկվա թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Սանկտ Պետերբուրգում

Թուրքիայից Մոսկվա թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Սանկտ Պետերբուրգում

Բոդրումից Մոսկվա թռչող թուրքական Pegasus ավիաընկերության ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Սանկտ Պետերբուրգում։

 

Աղբյուրը պարզաբանում է, որ ուղևորներին ասել են, թե օդանավը պետք է վերալիցքավորվի:

 

«Դոմոդեդովո» օդանավակայանի մամուլի ծառայությունից, որտեղ պետք է վայրէջք կատարեր ինքնաթիռը հայտնել են, որ օգոստոսի 10-ի ժամը 2:59-ից մինչև 5:15-ը սահմանափակումներ են մտցվել օդանավերի ընդունման և մեկնելու համար: Հաղորդվում է, որ հետաձգվել են նաև չորս ինքնաթիռների թռիչքները Պուլկովոյից Մոսկվա, Ստամբուլ և Երևան։

  • Կիսվել: