երեքշաբթի, ապրիլ 16
16 / 4 / 2024
Թուրքիայի Սամսուն նավահանգստում պայթյուն է որոտացել

Թուրքիայի Սամսուն նավահանգստում պայթյուն է որոտացել

Haber հեռուստաալիքը հայտնել է, որ Թուրքիայի Սամսուն նավահանգստում պայթյուն է տեղի ունեցել, որից հետո հրդեհ է բռնկվել։ Ներկայում զոհերի և տուժածների մասին տվյալներ չկան, ինչպես նաև տեղեկություններ չկան պայթյունի պատճառի մասին։

«Սամսունի նավահանգստում անհայտ պատճառով պայթյուն է տեղի ունեցել, նավահանգստի տարածք են ուղարկվել հրշեջ բրիգադներ, որտեղ պայթյունից հետո հրդեհ է բռնկվել»,- հայտնում է հեռուստաալիքը։

  • Կիսվել: