Թուրքիայի, ՌԴ-ի, Սիրիայի եւ Իրանի պատվիրակությունների նոր հանդիպումը հնարավոր է հունիսի վերջին. Hürriyet
Թուրքիայի, ՌԴ-ի, Սիրիայի եւ Իրանի պատվիրակությունների հանդիպումը համապարփակ բանակցությունների համար հնարավոր է հունիսի վերջին, տեղեկացրել է Hürriyet-ը՝ հղում կատարելով դիվանագիտական աղբյուրին։
«Արտաքին գործերի նախարարների վճռական հանդիպումից հետո Թուրքիայի եւ Սիրիայի հարաբերությունների կարգավորման գործընթացում հաջորդ շփումը նախատեսվում է փոխնախարարների միջեւ։ Որպես համապարփակ բանակցությունների ժամկետ նշվել է հունիսի վերջը»,- գրել է պարբերականը։
Պարբերականի ունեցած տեղեկության համաձայն՝ ԱԳՆ ղեկավարների քառյակի հանդիպումը Մոսկվայում ավելի չափավոր էր, քան տեխնիկական պատվիրակությունների նախորդ հանդիպումները։