երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
Թուրքիայի պաշտպանության նախարարն Անկարայում հանդիպել է Ադրբեջանի նախագահի օգնականի հետ

Թուրքիայի պաշտպանության նախարարն Անկարայում հանդիպել է Ադրբեջանի նախագահի օգնականի հետ

Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը Անկարայում հանդիպել է Ադրբեջանի նախագահի օգնական Խալիդ Ահադովի հետ, գրում է ermenihaber.am-ը:

Թուրքիայի պաշտպանության նախարարության հաղորդագրության համաձայն՝ Գյուլերը նշել է, որ Թուրքիայի ԶՈւ-ն այսուհետ նաև շարունակելու է կիսվել Ադրբեջանի ԶՈւ-ի հետ իր ունեցած ռազմական գիտելիքն ու փորձը։

«Ինչպես մինչ օրս առաջ ենք շարժվել՝ «երկու պետություն, մեկ ազգ» ընկալմամբ, Այնպես էլ այսուհետ վճռական կերպով շարունակելու ենք անել դա»,-հավելել է Գյուլերը։

Բացի այդ թուրք նախարարը ընդգծել է, որ Թուրքիան ինչպես գործողությունների ժամանակ, այնպես էլ հիմա և այսուհետ շարունակելու լինել ադրբեջանցիների կողքին:

Հանդիպմանը ներկա են գտնվել նաև Թուրքիայի նախագահականի պաշտպանական արդյունաբերության վարչության ղեկավար Հալյուք Գյորգյունը և պաշտպանության փոխնախարար Ջելալ Սամի Թյուֆեքջին։

 

  • Կիսվել: