Թուրքիայի ՆԳ նախարարն Իրանում է
Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն հոկտեմբերի 20-ին ժամանել է Իրանի Իսլամական Հանրապետության մայրաքաղաք Թեհրան, տեղեկացնում է IRNA-ն:
Նշվում է, որ իրանցի գործընկերոջ՝ Ահմադ Վահիդի հետ հանդիպմանը կողմերը վերջնական քննարկում են իրականացնելու Անվտանգության և իրավապահ մարմինների համագործակցության մասին փոխըմբռնման հուշագրի վերաբերյալ: