Թուրքիայի նախագահը մեկնել է Ալբանիա
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հունվարի 17-ին մեկնել է Ալբանիա:
Այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:
Այցի ընթացքում Էրդողանին ուղեկցում են արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն, ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն, շրջակա միջավայրի, քաղաքաշինության և կլիմայի փոփոխության նախարար Մուրադ Քուրումը, երիտասարդության և սպորտի նախարար Մեհմեթ Մուհարեմ Քասապօղլուն, պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը և մշակույթի և զբոսաշրջություն նախարար Մեհմեթ Նուրի Էրսոն:
Այցի ծրագիրը ներառում է Թուրքիայի ղեկավարի մասնակցությունը Լաչ քաղաքում Թուրքիայի կողմից 2019 թվականի երկրաշարժից տուժած ալբանացիների համար կառուցված բնակելի շենքերի շահագործման հանձնման արարողությանը։
Նախագահ Էրդողանը կմասնակցի նաեւ Տիրանայում Էթեմ բեյ մզկիթի վերականգնումից հետո բացման արարողությանը։


