կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Թուրքիայի նախագահը հերքել է քրդերի դեմ քիմիական զենքի կիրառումը

Թուրքիայի նախագահը հերքել է քրդերի դեմ քիմիական զենքի կիրառումը

Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) հետ կապված լրատվամիջոցներն այս շաբաթ հրապարակել են տեսանյութեր, որտեղ երեւում է, որ թուրքական բանակը քիմիական զենք է օգտագործում Քրդական աշխատավորական կուսակցության դեմ Հյուսիսային Իրաքում, հայտնում է Reuters-ը։

Այս հրապարակումներին ի պատասխան՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ասել է. ՛՛Մեր զինված ուժերը դեռ չեն դիմել քիմիական զենքի կիրառմանը՛՛:

Հերքելով քրդերի դեմ քիմիական զենքի կիրառումը՝ Էրդողանը սպառնացել է նրանց, ովքեր կհամարձակվեն խոսել այդ մասին։

Պաշտպանության նախարարությունը եւ բարձրաստիճան պաշտոնյաները նույնպես հերքել են, որ զինված ուժերը քիմիական զենք են կիրառել քուրդ ապստամբների դեմ իրենց գործողություններում։

Նշենք, որ այս ամիս Միջազգային բժշկական ֆեդերացիան զեկույց է հրապարակել թուրքական զինուժի կողմից 1997 թվականի Քիմիական զենքի մասին կոնվենցիայի հնարավոր խախտումների վերաբերյալ անկախ հետաքննության վերաբերյալ։

 

  • Կիսվել: