ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Թուրքիայի նախագահի ընդդիմադիր թեկնածուն կստանա քրդամետ կուսակցությունների աջակցությունը

Թուրքիայի նախագահի ընդդիմադիր թեկնածուն կստանա քրդամետ կուսակցությունների աջակցությունը

Թուրքական ազգայնական «Զաֆեր» կուսակցությունը մայիսի 24-ին հայտարարել է, որ ընտրությունների երկրորդ փուլում սատարում է Թուրքիայի նախագահի ընդդիմադիր թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուին։ Համաձայնագրի շրջանակներում թեկնածուն պարտավորվում է առավելագույնը մեկ տարվա ընթացքում Թուրքիայից վտարել անօրինական բոլոր միգրանտներին և փախստականներին։
 
Համատեղ արձանագրության կետերից մեկում նաև ասվում է, որ կողմերը մտադիր են շարունակել ահաբեկչության, այդ թվում՝ Քրդստանի աշխատավորական կուսակցության դեմ պայքարը և հրաժարվել պետական պաշտոններում նշանակել նրանց, որոնց կապն ահաբեկիչների հետ ապացուցված է։
«Աթա» դաշինքից Թուրքիայի նախագահի նախկին թեկնածու Սինան Օգանը մայիսի 22-ին հայտարարել էր, որ մայիսի 28-ին կայանալիք նախագահական ընտրությունների երկրորդ փուլում աջակցելու է Ռեջեփ Թայիփ Էրդողանին։ Իր ելույթում նա ընդգծել էր Թուրքիայից մի քանի միլիոն անօրինական միգրանտների արտաքսման և արտաքսման ժամանակացույցի մշակման կարևորությունը, ինչպես նաև՝ բոլոր ահաբեկչական խմբավորումների դեմ պայքարը շարունակելու մտադրությունը։
 
 

  • Կիսվել: