երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Թուրքիայի նախագահի կաբինետը կքննարկի հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցը

Թուրքիայի նախագահի կաբինետը կքննարկի հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցը

Վաղը՝ օգոստոսի 7-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նախագահությամբ տեղի կունենա նախագահի կաբինետի նիստ։

Հայտնի է, որ օրակարգում ընդգրկված են Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման հարցը, ինչպես նաև Հարավային Կովկասի ընդհանուր իրավիճակը։

Կքննարկվի ներքին և արտաքին քաղաքականության գործընթացները, իսկ առաջնահերթ թեմաներից են լինելու տնտեսությունը և ահաբեկչական կազմակերպությունների անդամների գործողությունները արևմտյան որոշ երկրներում։ Քննարկվող հարցերից մեկն էլ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի սպասվող այցն է Թուրքիա։

 

  • Կիսվել: