հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Թուրքիայի նախագահը հեռախոսազրույց է ունեցել Իրանի և Թուրքմենստանի իր պաշտոնակիցների հետ

Թուրքիայի նախագահը հեռախոսազրույց է ունեցել Իրանի և Թուրքմենստանի իր պաշտոնակիցների հետ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հունիսի 30-ին հեռախոսազրույց է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Իբրահիմ Ռայիսիի հետ։

Թուրքիայի նախագահականի հանրային կապերի վարչութան տարածած հաղորդագրության համաձայն՝ կողմերը միմյանց շնորհավորել են Քուրբան Բայրամի առթիվ, ապա նաև քննարկումներ ունեցել երկկողմ հարաբերությունների և տարածարջանային հարցերի վերաբերյալ։

Ermenihaber.am-ի փոխանցմամբ՝ նույն օրը Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել նաև Թուրքմենստանի նախագահ Սերդար Բերդիմուհամեդովի հետ։

Այս դեպքում ևս երկու պետությունների ղեկավարները փոխադարձ շնորհավորանքներից հետո անդրադարձել  են երկկողմ հարաբերություններին և տարածաշրջանում տիրող իրավիճակին։

 

  • Կիսվել: