երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
Թուրքիայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլի հավանականությունը 50 տոկոսից ավելի է

Թուրքիայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլի հավանականությունը 50 տոկոսից ավելի է

Հավանականությունը, որ Թուրքիայում ընտրությունները կավարտվեն մեկ փուլով, 50 տոկոսից ցածր է, Ռեջեփ Թայիփ Էրդողանի եւ նրա հիմնական մրցակցի՝ ընդդիմության միակ թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուի ձայները մոտ են, երեքշաբթի գրել է Hürriyet թերթը։

«Հավանականությունը, որ ընտրությունները կավարտվեն մեկ փուլով, 50 տոկոսից ցածր է։ Էրդողան/Քըլըչդարօղլու քվեարկության իրավիճակը. Էրդողանը, թվում է, մի փոքր առջեւում է։ Ձայները մոտ են... Քվեարկությունն արտասահմանում շատ ավելի վճռական կլինի, քան սպասվում էր։ Նկատվում է Մուհարեմ Ինջեի ձայների որոշակի նվազում։ Նկատվում է Սինան Օղանի ձայների ոչ մեծ աճ»,- գրել է թերթի սյունակագիր Ահմեթ Հաքանը։

Թուրքիայում նախագահական եւ խորհրդարանական ընտրությունները նախատեսված են մայիսի 14-ին։ Թեկնածուների ցուցակում ներառվել են՝ պետության գործող ղեկավար, 69-ամյա Էրդողանը որպես «Հանրապետական դաշինքի» թեկնածու, ընդդիմադիր «Ժողովրդական դաշինքի» թեկնածու, 74-ամյա Քըլըչդարօղլուն, ինչպես նաեւ Memleket կուսակցության  առաջնորդ, 58-ամյա Մուհարեմ Ինջեն եւ Ata դաշինքի 55-ամյա թեկնածու Սինան Օղանը։ Ընտրությունների երկրորդ փուլը, եթե թեկնածուներից ոչ մեկը չհավաքի 50 տոկոսից ավելի ձայն, տեղի կունենա մայիսի 28-ին։

  • Կիսվել: