ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Թուրքիայի կրթության նախարարն ընդունել է փոքրամասնությունների ներկայացուցիչներին

Թուրքիայի կրթության նախարարն ընդունել է փոքրամասնությունների ներկայացուցիչներին

Թուրքիայի կրթության նախարար Յուսուֆ Թեքինը հանդիպել է ազգային փոքրամասնությունների դպրոցների խորհրդի նախագահների, հիմնադիր-ներկայացուցիչների և տնօրենների հետ, գրում է ermenihaber.am-ը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են հարցեր և խնդիրներ՝ կապված ազգային փոքրամասնությունների կրթօջախների հետ:


Ուշադրություն է հրավիրվել հայկական դպրոցներում առկա նյութատեխնիկական խնդիրների և Ստամբուլում գտնվող հրեական միակ մասնավոր դպրոցում հեռավար դասընթացի անցկացման վրա՝ անվտանգության նկատառումներից ելնելով։

Ազգային փոքրամասնությունների կրթությունն ապահովող հայկական, հրեական, հունական և ասորական դպրոցների ներկայացուցիչները ցանկություն են հայտնել նորից մեկնարկել դպրոցների խրախուսման համակարգը:

Նշենք, որ հանդիպումը տեղի է ունեցել Ստամբուլի «Beyoğlu Öğretmenevi» հյուրանոցային համալիրում:

Հանդիպմանը մասնակցել են նաև Թուրքիայի ներկայիս խորհրդարանում միակ հայ պատգավավոր Սևան Սվաճըօղլուն, հրեական համայնքի ղեկավար Իսհաք Իբրահիմզադեհը, Ստամբուլի ասորական հիմնադրամի ղեկավար Սայիթ Սուսին, ինչպես նաև իշխող «Արդարություն և զարգացում» (ԱԶԿ-AKP) կուսակցության փոխնախագահ Ֆաթմա Բեթյուլ Քայան:

  • Կիսվել: