չորեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2025
Թուրքիայի խոշոր նավահանգիստներից մեկի մոտ պայթյուն է որոտացել

Թուրքիայի խոշոր նավահանգիստներից մեկի մոտ պայթյուն է որոտացել

Ստամբուլի արևելքում գտնվող Քոջաելի նահանգի Դերինջե նավահանգստի մոտ պայթյուն է որոտացել։

Լրատվամիջոցների տվյալով՝ պայթյունը որոտացել է Թուրքական հացահատիկի խորհրդին պատկանող վերելակներում՝ նավերը հացահատիկով բեռնման հատվածում։ Դեպքի վայր են ժամանել հրշեջներն ու շտապօգնությունը։

Տուժել է առնվազն 10 մարդ, նրանք տեղափոխվել են հիվանդանոց։

Տեղական իշխանությունները հայտնել են, որ պայթյունի պատճառը կարող էր լինել անփութությունը, սակայն դա միայն նախնական վարկածն է։

  • Կիսվել: