երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Թուրքիայի խորհրդարանում կքվեարկեն Facebook-ը, Twitter-ն ու YouTube-ը արգելափակելու օրինագծի շուրջ

Թուրքիայի խորհրդարանում կքվեարկեն Facebook-ը, Twitter-ն ու YouTube-ը արգելափակելու օրինագծի շուրջ

Թուրքիայի խորհրդարանը պատրաստվում է քվեարկել օրինագծի օգտին, որը կարող է արգելեփակել Facebook-ը, Twitter-ն ու YouTube-ը: Այս մասին հայտնում է Ria.ru-ն։

Օրինագծին համաձայն՝ օրական ավելի քան 1 միլիոն օգտատեր ունեցող սոցիալական ցանցերի ընկերությունները Թուրքիայում պետք է հաստատեն պաշտոնական ներկայությունը երկրում կամ նշանակեն ներկայացուցիչ, որը կկրի իրավաբանական պատախսանատվություն Թուրքիայի իշխանությունների առաջ։

Ընկերությունները կամ դրանց ներկայացուցիչները պարտավոր կլինեն 48 ժամի ընթացքում պատասխանել հրապարակումների մասին բողոքներին, որոնք խախտում են անձի իրավունքները կամ մասնավոր կյանքի անձեռնմխելիության իրավունքը, եւ պետք է պահպանեն օգտատերերի տվյալները Թուրքիայում։

Չիրագործելու դեպքում՝ Թուրքիայի իշխանությունները մինչեւ 1.5 միլիոն դոլարի չափով կտուգանեն ընկերություններին եւ կնվազեցնեն կայքերի անցումային հնարավորությունները մինչեւ 90 տոկոսով։ Բացի այդ, օրինագիծը նաեւ կլիազորի դատարաններին ստիպել թուրքական լրատվական կայքերին հեռացնել կոնտենտը 24 ժամում։

  • Կիսվել: