ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Թուրքիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը հաստատել է Ֆինլանդիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին

Թուրքիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը հաստատել է Ֆինլանդիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին

Թուրքիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովն ընդունել է ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի անդամակցության մասին արձանագրություն, տեղեկացնում է TRT HABER-ը։

Նշվում է, որ հետագայում արձանագրությունը կներկայացվի Թուրքիայի խորհրդարանի գլխավոր ասամբլեայի հաստատմանը։ 

Հիշեցնենք, որ Ֆինլանդիայի նախագահ Սաուլի Նիինիստյոն ստորագրել էր ՆԱՏՕ-ին երկրի անդամակցության մասին օրենքները։ ։

Ավելի վաղ հայտնել էինք նաև, որ մարտի 17-ին Թուրքիայի խորհրդարանի նախագահության քննարկմանը ներկայացվել է ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի անդամակցության մասին արձանագրությունը։ Այն ստորագրել է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Նրա խոսքով՝ ֆիննական կողմը կատարել է պայմանավորվածությունների իր մասը։ Միաժամանակ Շվեդիայի մասին հարցին Էրդողանը պատասխանել է, որ Ստոկհոլմը չի կատարել բոլոր պարտավորությունները, ուստի իր դիմումը կքննարկվի ֆիննականից առանձին։

  • Կիսվել: