Թուրքիայի հարավ-արևելքում 4,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
Թուրքիայի հարավ-արևելքում գտնվող Ղահրամանմարաշ նահանգում 4,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել։ Տեղեկությունը հայտնում է Տարերային աղետների հետևանքների վերացման վարչությունը (AFAD):
Նշվում է, որ ստորգետնյա ցնցումները գրանցվել են տեղի ժամանակով 11:22-ին (Երևանի ժամանակով` 12:22-ին) Գյոքսունի շրջանում:
Երկրաշարժի օջախը գտնվել է 8,48 կմ խորության վրա: