երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Թուրքիայի կառավարության նիստում կքննարկվի նաև հայ-ադրբեջանական գործընթացը

Թուրքիայի կառավարության նիստում կքննարկվի նաև հայ-ադրբեջանական գործընթացը

Ապրիլի 12-ին տեղի ունենալիք Թուրքիայի կառավարության նիստի օրակարգում լինելու են ներքին և արտաքին քաղաքականությանը վերաբերող հարցեր: Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորությամբ տեղի ունենալիք նիստին արտաքին թեմաների շարքում քննարկվելու է նաև «Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը»: 

Դրանից բացի քննարկվելու է նաև ռուս-ուկրաինական ռազմական հակամարտության վերջին զարգացումները և նախագահներ Վլադիմիր Պուտինի ու Վոլոդիմիր Զելենսկու հանդիպումը կազմակերպելուն միտված Անկարայի դիվանագիտական ջանքերը: 

Ներքին խնդիրներից կքննարկվի գնաճի զսպման, «ահաբեկչության դեմ պայքարի» և այլ թեմաների վերաբերող հարցեր:

Նշվում է, որ նիստի ավարտին Էրդողանը հանդես կգա ուղերձով և ամփոփ տեղեկություն կհաղորդի կառավարության նիստում քննարկված թեմաների ու ընդունված որոշումների մասին:

  • Կիսվել: