շաբաթ, հունիս 20
20 / 6 / 2026
Թուրքիայի հետ նորմալ հարաբերություններ ենք ուզում. Հունաստանի վարչապետ

Թուրքիայի հետ նորմալ հարաբերություններ ենք ուզում. Հունաստանի վարչապետ

Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը վերջերս Թուրքիա կատարած այցից հետո սոցցանցային գրառում է արել, գրում է ermenihaber.am-ը:

«Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ անկեղծ ու համապարփակ քննարկում ունեցանք մեզ ավելի մտերմացնող ու հեռանցնող կետերի վերաբերյալ։ Մեր տարաձայնություններն իրական են ու կարևոր։ Դրանք չենք թերագնահատում»,- նշել է Միցոտակիսը։

Ըստ Հունաստանի վարչապետի՝ տարաձայնությունները չպետք է լարվածություն ստեղծեն ու դրա հետ մեկտեղ հավելել է .

«Հունաստանը չի փնտրում ոչ լարվածության, ոչ էլ մատնվում է անգործության։ Մենք Թուրքիայի հետ ցանկանում ենք ազգային շահերի վրա հիմնված նորմալ ու գործունակ հարաբերություններ»։

  • Կիսվել: