ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Թուրքիայի և Պակիստանի միջև նոր պայմանագիր է ստորագրվել

Թուրքիայի և Պակիստանի միջև նոր պայմանագիր է ստորագրվել

Թուրքիան տարեցտարի խորացնում է համագործակցությունը իր բարեկամ երկիր Պակիստանի հետ, գրում է Ermenihaber.am-ը։

Պակիստանի ծովային գործերի նախարարության և թուրքական ընկերության միջև Իսլամաբադում կնքվել է 33.46 միլիոն դոլար արժողությամբ պայմանագիր: Այս մասին հաղորդագրություն է հրապարակել Պակիստանի ծովային գործերի նախարարությունը: 

Ըստ այդ պայմանագրի՝ նախատեսվում է, որ թուրքական «Sanmar» նավաշինական ընկերությունը  Պակիստանի համար 1 տարում կկառուցի 4 ASD տեսակի բուքսիրային նավ և 2 նավատար (pilot boat) կկառուցի:

Ծովային գործերի նախարար Սեյիդ ալ Հայդար Զաիդին թուրքական այդ ընկերությանը հրավիրել է Պակիստան նավաշինարաններ կառուցելու:

  • Կիսվել: