չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Թուրքիայի և ԱՄՆ պաշտպանության նախարարները քննարկել են երկկողմ և տարածաշրջանային հարցեր

Թուրքիայի և ԱՄՆ պաշտպանության նախարարները քննարկել են երկկողմ և տարածաշրջանային հարցեր

Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի և ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինի միջև հեռախոսազրույց է տեղի ունեցել։ Քննարկվել են երկկողմ, տարածաշրջանային, պաշտպանական և ՆԱՏՕ-ի անվտանգության հարցեր։

Կողմերը կարևորել են Սևծովյան հացահատիկի նախաձեռնության մասին համաձայնագրի երկարաձգումը, գոհունակություն են հայտնել ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի անդամակցության, ինչպես նաև F-16 մարտական ​​ինքնաթիռների գնման և արդիականացման նախագծի արագ և դրական ավարտի կապակցությամբ։

Շնորհակալություն հայտնելով ԱՄՆ-ին փետրվարի 6-ի երկրաշարժից հետո ցուցաբերած աջակցության և համերաշխության համար՝ Աքարը նշել է, որ Թուրքիան աջակցում է ՆԱՏՕ-ի բաց դռների քաղաքականությանը։ Նրա խոսքով, Ֆինլանդիայի արագ ընդունելությունը Ալյանս ևս մեկ անգամ եապացուցում է ասվածը։ Աքարը հույս է հայտնել, որ Շվեդիան հնարավորինս արագ կկատարի իր պարտավորությունները։

ԱՄՆ պաշտպանության նախարար Օսթինը հայտարարել է, որ ԱՄՆ-ը պատրաստ է ցանկացած լրացուցիչ աջակցության՝ երկրաշարժից Թուրքիային հասցված վերքերը բուժելու համար։

  • Կիսվել: