շաբաթ, մայիս 11
11 / 5 / 2024
Թուրքիայի և Ադրբեջանի միջև նոր համաձայնագիր է ստորագրվել

Թուրքիայի և Ադրբեջանի միջև նոր համաձայնագիր է ստորագրվել

Թուրքիայի Փոստային և հեռագրական կազմակերպության (PTT), Aktif Bank-ի և Ադրբեջանի AzerPost-ի միջև համաձայնագիր է ստորագրվել, գրում է ermenihaber.am-ը:

Ըստ այդ համաձայնագրի՝ UPT (Միջազգային դրամական տրանսֆեր) գլոբալ դրամական փոխանցումների և վճարումների հարթակն ապահովելու է երկու երկրների միջև դրամական փոխանցումները: 

Թեմայի վերաբերյալ հայտարարությամբ է հանդես եկել UPT-ի գլխավոր տնօրեն Հաքան Օզաթը:

«Մենք հպարտ ենք մեր ստեղծած համակարգով, որն իրականացնելու է Թուրքիայի և Ադրբեջանի փոստային բաժանմունքների դրամական ուղիղ  փոխանցումները»:

Օզաթը նշել է, որ այս համակարգի ծառայությունից օգտվելով՝ երկու երկրների քաղաքացիները կարող են արագ և շահավետ դրամական փոխանցումներ անել: 

Նա հույս է հայտնել, որ այդ ծառայությունը կնպաստի Թուրքիայի և Ադրբեջանի տնտեսության զարգացմանը: 

  • Կիսվել: