կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Թուրքիայի բանկերը հրաժարվում են աշխատել Ռուսաստանի հետ

Թուրքիայի բանկերը հրաժարվում են աշխատել Ռուսաստանի հետ

Թուրքական բանկերը սկսել են հրաժարվել ռուսական բանկերի հետ համագործակցությունից: Պատճառը Մոսկվայի նկատմամբ ամերիկյան պատժամիջոցների կիրառումն է, գրում է ermenihaber.am-ը:

Ըստ ռուսական Komersant-ի՝ իրավիճակն ավելի է բարդացել 2023 թվականի ամռանը, երբ դեկտեմբերի 22-ին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հրամանագիր է ստորագրել երկրորդական պատժամիջոցների մասին այն օտարերկրյա ընկերությունների նկատմամբ, որոնք օգնում են Ռուսաստանին Ուկրաինայի դեմ պատերազմում: Նշյալ ցուցակում նաև կան թուրքական և չինական ընկերություններ։

Թուրքական բանկերը դադարեցրել են վճարումների գործընթացը։ Գործին միջամտել է Թուրքիայի առևտրի նախարարությունը։Ըստ աղբյուրի՝ հրամանագիրը թույլատրում է Վաշինգտոնին օտարերկրյա բանկերն անջատել ամերիկյան ֆինանսական համակարգից։

 

  • Կիսվել: