ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Թուրքիայի ազգային ավիափոխադրողը դադարեցրել է դեպի Իրան չվերթները

Թուրքիայի ազգային ավիափոխադրողը դադարեցրել է դեպի Իրան չվերթները

Թուրքիայի «Turkish Airlines» ազգային ավիափոխադրողը կորոնավիրուսի հնարավոր տարածումից խուսափելու նպատակով  ժամանակավորապես չեղարկել է Իրանի Իսլամական Հանրապետության (ԻԻՀ) հետ օդային հաղորդակցությունը, գրում է Ermenihaber.am-ը։

Նշենք, որ «Turkish Airlines»-ը փետրվարի 24-ին հայտարարել էր, որ մինչև փետրվարի 27-ը դադարեցնում է չվերթները Իրանի Սպահան, Մեշխեդ, Թավրիզ և Շիրազ քաղաքներ ու բացառություն կլինեն միայն Թեհրան իրականացվող չվերթները: 

Իսկ արդեն փետրվարի 25-ին հրապարակված հայտարարության մեջ մասնավորապես ասվում է.

«Բացի Թեհրան իրականացվող չվերթներից մինչև 2020թ. մարտի 10-ը չեղարկվում են մեր թռիչքները դեպի Իրանի այլ օդանավակայաններ»: 

Հիշեցնենք, որ Իրանում գրանցվել է կորոնավիրուսից 17 մահվան դեպք։

  • Կիսվել: