ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Թուրքիայի արտգործնախարարը կմեկնի Մոսկվա

Թուրքիայի արտգործնախարարը կմեկնի Մոսկվա

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն մարտի 16-ին կմեկնի Մոսկվա։ Ռուսական աղբյուրի համաձայն՝ այս մասին  լրագրողներին հայտնել է դիվանագիտական անանուն աղբյուրը։

«Մարտի 16-ին նախատեսվում է թուրք նախարարի այցը Մոսկվա»,- նշել է աղբյուրը։

Ավելի վաղ հեռախոսազրույց էր տեղի ունեցել Ռուսաստանի Դաշնության և Թուրքիայի արտգործնախարարների միջև։

Չեն նշվում մանրամասներ այն մասին, թե Չավուշօղլուի այցը ինչ բնույթի է և որքան ժամանակով է, գրում է Ermenihaber.am-ը։

  • Կիսվել: