երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Թուրքիայի արտաքին պարտքը հասնում է ռեկորդային՝ 500 միլիարդ դոլարի

Թուրքիայի արտաքին պարտքը հասնում է ռեկորդային՝ 500 միլիարդ դոլարի

Թուրքիայի համախառն արտաքին պարտքը ռեկորդ է սահմանել՝ 2023 թվականի վերջին հասնելով 500 միլիարդ դոլարի։ Արտաքին պարտքի և ազգային եկամուտների հարաբերակցությունն աճել է մինչև 44,7%, հաղորդում է Sözcü-ն։

Թուրքիայի արտաքին պարտքը ևս մեկ կրիտիկական շեմ էր հատել 2023 թվականի վերջին՝ համաձայն  ֆինանսների նախարարության հրապարակած տվյալների։ 2023 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ Թուրքիայի համախառն արտաքին պարտքը հասել է 499 միլիարդ 886 միլիոն դոլարի։

Համախառն արտաքին պարտքը 2023 թվականի վերջին եռամսյակում աճել է 18,5 միլիարդ դոլարով, իսկ նախորդ տարվա ընթացքում՝ 41,9 միլիարդ դոլարով։

Թուրքիայի ընդհանուր արտաքին պարտքը, որը 2002 թվականին կազմում էր 131,8 միլիարդ դոլար, Թուրքիայի «Արդարություն և զարգացում» կուսակցության (AKP) կառավարման 21 տարիների ընթացքում աճել է 368 միլիարդ դոլարով։ Համախառն արտաքին պարտքից 202,5 ​​մլրդ դոլարը պատկանում է պետական ​​հատվածին, 46,4 մլրդ դոլարը՝ Կենտրոնական բանկին, իսկ 251 մլրդ դոլարը՝ մասնավոր հատվածին։

  • Կիսվել: