հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Թուրքիայի արևելքը երկրաշարժերի բովում

Թուրքիայի արևելքը երկրաշարժերի բովում

Թուրքիայի աղետների և արտակարգ իրավիճակների վարչության (AFAD) հայտարարության համաձայն՝ նոյեմբերի 23-ին երկու երկրաշարժ է գրանցվել Թուրքիայի արևելյան հատվածում գտնվող Մալաթիայի նահանգում: Այս մասին հայտնում է ermenihaber.am-ը։

Մասնավորապես երեք րոպե միջակայքով գրանցված 5.2 և 4.7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժերի էպիկենտրոնները եղել են Մալաթիայի Բաթթալգազի շրջանում: 

Նահանգապետ Էրսին Յազըջըն Twitter-ում կատարած գրառմամբ տեղեկացրել է, որ դեպքի հետ առնչվող ահազանգեր չեն ստացվել:

Ստորգետնյա ցնցումների պահին բնակիչները շտապել են դուրս գալ իրենց տներից և երկար ժամանակ մնացել են դրսում՝  անվտանգության նկատառումներից ելնելով։

  • Կիսվել: