երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Թուրքիայի արդյունաբերության ծավալները նվազում են

Թուրքիայի արդյունաբերության ծավալները նվազում են

Թուրքիայի վիճակագրական ինստիտուտը (TUİK) հրապարակել է տվյալներ` կապված հոկտեմբերին Թուրքիայի արդյունաբերության ծավալների հետ, գրում է ermenihaber.am-ը:

Նշվում է, որ 2022-ի նույն ամսվա համեմատ հանքարդյունաբերության և քարահանության ոլորտում գրանցվել է 3.7, մշակող արդյունաբերության ոլորտում 1.3, իսկ էլեկտրոնիկայի ոլորտում 3.5 տոկոս աճ:

Ըստ վիճակագրական տվյալների՝ չնայած 2022-ի հոկտեմբերի համեմատ գրանցված աճին, արդյունաբերության ոլորտում 2023-ի սեպտեմբերի համեմատ գրանցվել է նվազում:

Հանքարդյունաբերության և քարահանության ոլորտում նվազման ծավալները կազմել են 3.2, մշակող արդյունաբերության ոլորտում 0.3, իսկ էլեկտրոնիկայի ոլորտում 2.3 տոկոս:

Նվազումն ամսական կտրվածքով ընդհանուր առմամբ կազմել է 0.4 տոկոս:

  • Կիսվել: