կիրակի, հուլիս 12
12 / 7 / 2026
Թուրքիայի անտառների շուրջ 12,5 միլիոն հեկտարը հրդեհավտանգ է

Թուրքիայի անտառների շուրջ 12,5 միլիոն հեկտարը հրդեհավտանգ է

Թուրքիայում անտառային հրդեհների վտանգը բարձր է՝ 23 միլիոն հեկտար անտառներից մոտ 55 տոկոսը՝ շուրջ 12,5 միլիոն հեկտարը, գտնվում է ռիսկային գոտում, գրում է ermenihaber.am-ը:

Մասնագետների գնահատմամբ՝ 2025 թվականին արդեն այրվել է 40-50 հազար հեկտար տարածք։ Բացի անտառներից, վնասվել են նաև գյուղատնտեսական հողեր և բնակավայրեր։

Քարադենիզի տեխնիկական համալսարանի դոցենտ Քադիր Ալփերեն Չոշքուների խոսքով՝ Թուրքիայի աշխարհագրական դիրքը երկիրը դարձնում է հրդեհների նկատմամբ խիստ զգայուն։

Զոգահեռ մասնագետն ընդգծել է, որ հրդեհների 98 տոկոսը առաջանում է մարդու մեղքով, և միայն 2 տոկոսն է պայմանավորված բնական պատճառներով:

 

  • Կիսվել: