կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Թուրքիայի ԱԳՆ-ն Լիբանանում գտնվող իր քաղաքացիներին զգուշացում է արել

Թուրքիայի ԱԳՆ-ն Լիբանանում գտնվող իր քաղաքացիներին զգուշացում է արել

Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը զգուշացնող հայտարարություն է տարածել Լիբանանում ապրող Թուրքիայի քաղաքացիների համար, գրում է ermenihaber.am-ը:

Մասնավորապես արտաքին գերատեսչությունը խորհուրդ է տվել իր երկրի քաղաքացիներին հեռու մնալ Լիբանանի Լիտանի գետի հարավային հատվածում գտնվող շրջաններից։

Նման զգուշացումը բացատրվել է Իսրայելի և Պաղեստինում գործունեություն ծավալող «ՀԱՄԱՍ» խմբավորման միջև բռնկված ռազմական գործողություններով, որոնք կարող են այս կամ այն կերպ դրսևորվել այդ տարածքներում։

Հիշեցնենք, որ «ՀԱՄԱՍ»-ը Իսրայելի ուղղությամբ լայնամասշտաբ հարձակման անցել էր հոկտեմբերի 7-ին։

 

  • Կիսվել: