երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Թուրքիայի ԱԳՆ-ն դատապարտել է Իսրայելի օդային հարվածները Գազայի հատվածում

Թուրքիայի ԱԳՆ-ն դատապարտել է Իսրայելի օդային հարվածները Գազայի հատվածում

Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը դատապարտել է Իսրայելի օդային հարվածները Գազայի հատվածում և ընդգծել հարձակումների անհապաղ դադարեցման անհրաժեշտությունը՝ նախքան դրանց վերաճումը հակամարտության նոր փուլի։

Իսրայելական բանակը Գազայի հատվածում «Իսլամական ջիհադ» խմբավորման դեմ երեկվանից օպերացիա է իրականացնում: Զինվորականները հարձակվել են Գազայի հատվածի թիրախների վրա, իսկ Իսրայելի թիկունքում արտակարգ դրություն է մտցվել։ Իսրայելի պաշտպանության նախարար Բենի Գանցը հայտարարել է, որ Իսրայելի պաշտպանության բանակը գործելու է «մինչև իր նպատակներին հասնելը»:

«Մենք անընդունելի ենք համարում հարձակումների հետևանքով խաղաղ բնակիչների, այդ թվում՝ երեխաների մահը: Մենք խորապես մտահոգված ենք հարձակումներից հետո տարածաշրջանում աճող լարվածությամբ», – ասվում է Թուրքիայի ԱԳՆ հայտարարության մեջ:
Գերատեսչությունը զսպվածության և ողջախոհության կոչ է արել։

  • Կիսվել: