կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Թուրքիան ուժեղացրել է հսկողությունը թուրք-իրանական սահմանին

Թուրքիան ուժեղացրել է հսկողությունը թուրք-իրանական սահմանին

Թուրքիան ուժեղացրել է հսկողությունը թուրք-իրանական սահմանին։ Այս մասին հայտնում է Anadolu լրատվական գործակալությունը։ Սահմանային հսկողությունը իրականացվում են ցամաքային զորքերի, ժանդարմերիայի և թուրքական ոստիկանության հատուկ նշանակության ստորաբաժանումների կողմից՝ ջերմազգայուն տեսախցիկներով և գիշերային տեսանելիություն ապահովող սարքավորումների միջոցով։

Հատկապես ուժեղացված է հսկողությունը Վանի նահանգում, որն Իրանի սահմանի հետ ամենաերկար ձգվածությունն ունի։

Նշենք, որ թուրք-իրանական սահմանին Անկարան կառուցում է մոդուլային բետոնե պատ։

  • Կիսվել: