երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Թուրքիան ու Ռուսաստանը Լիբիայում տարաձայնություններ չունեն. Չավուշօղլու

Թուրքիան ու Ռուսաստանը Լիբիայում տարաձայնություններ չունեն. Չավուշօղլու

Թուրքիան Լիբիայում կայուն հրադադարի ապահովման հարցի վերաբերյալ Ռուսաստանի հետ տեխնիկական քննարկումներ կանցկացնի։ Այս մասին մամուլի ասուլիսում հայտարարել է արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն՝ անդրադառնալով ռուսական պատվիրակության այցի չեղարկման հարցին, գրում է ermenihaber.am-ը:

Թուրք նախարարը հայտնել է, որ հուլիսի 14-ին հեռախոսազրույց է ունեցել Սերգեյ Լավրովի հետ և վերոնշյալի վերաբերյալ պայմանավորվածություն է ձեռք բերվել։

Չավուշօղլուի խոսքով՝ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի և պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի այցի չեղարկումը պետք չէ այլ հարցերի հետ կապել։ Նախարարի պնդմամբ՝ Թուրքիայի և ՌԴ-ի միջև Լիբիայի հարցում տարաձայնություններ չկան։

Նշենք, որ «Reuters» -ի հետ զրույցում թուրք պաշտոնյաներից մեկը տեսակետ էր հայտնել, որ ռուս պաշտոնյաների՝ հունիսի 14-ին նախատեսված այցը Թուրքիա հետաձգվել է Լիբիայում հակամարտող ուժերի միջև ծագած լարվածության պատճառով, քանի որ Թուրքիան և Ռուսաստանը Լիբիայում աջակցում են հակադիր ուժերի։

 

  • Կիսվել: