շաբաթ, հունիս 1
1 / 6 / 2024
Թուրքիան Սիրիային սպառնում է նոր ռազմագործողությամբ

Թուրքիան Սիրիային սպառնում է նոր ռազմագործողությամբ

Թուրքիայի բանակը կարող է ռազմական գործողություններ սկսել Սիրիայի կառավարական ուժերի դեմ, եթե  սիրիական բանակի առաջխաղացման ընթացքում թուրքական զինուժի դիտակետերին «վտանգ սպառնա»։ Այդ մասին հայտնել է Թուրքիայի պաշտպանության նախարարությունը (ՊՆ), տեղեկացնում է ermenihaber.am-ը:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ կառավարական ուժերը Իդլիբ նահանգի Մաար-Հաթաթ բնակավայրում 3 կողմից շրջափակել են այնտեղ գտնվող թուրքական դիտակետերից մեկը, որպեսզի գործողություն իրականացնեն «Ջափաթ ալ Նուսրա» ահաբեկչական կազմակերպության դեմ։ 

Հայտարարության մեջ Թուրքիայի ՊՆ-ն Ասադին մեղադրել է Իդլիբում հաստատված հրադադարի ռեժիմը խախտելու մեջ։

Հիշեցնենք, որ Իդլիբը 2012թ-ից մինչ օրս գտնվում է ահաբեկչական ուժերի վերահսկողության ներքո։ Իդլիբը հայտարարված է ապառազմականացված գոտի, որի երաշխավոր երկրներն են Իրանը, Թուրքիան և Ռուսաստանը։ Թուրքիան Իդլիբում ունի ընդհանուր 12 դիտակետ։ 

  • Կիսվել: