չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Թուրքիան ռազմաօդային գործողություն է իրականացրել Իրաքի հյուսիսում

Թուրքիան ռազմաօդային գործողություն է իրականացրել Իրաքի հյուսիսում

Հոկտեմբերի 1-ին Թուրքիայի պաշտպանության նախարարության տարածած հայտարարության համաձայն՝ Իրաքի հյուսիսում իրենց կողմից ահաբեկչական ճանաչված խմբավորումների դեմ ռազմաօդային գործողություն է իրականացվել: Հայտնում է Ermenihaber.am-ը։

Հայտարարության մեջ որպես տեղանք նշվել է Իրաքի Մեթինեի, Հաքուրքի, Քանդիլի և Գարայի շրջանները: Տեղեկացվել է 20 թիրախի ոչնչացման մասին:

Գրառում է արվել նաև պաշտպանական գերատեսչության Twitter-յան էջում:

«Մի գիշեր անսպասելի խփել ենք նրանց որջերին և շարունակելու ենք հարվածել: Պայքարը չի ավարտվելու այնքան ժամանակ, մինչև գեթ մեկ ահաբեկիչ այնտեղ չմնա»:

  • Կիսվել: