Թուրքիան քննադատել է Գազան բռնակցելու Իսրայելի որոշումը
Թուրքիայի արտգործնախարարությունն արձագանքել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի՝ Գազան Իսրայելին բռնակցելու ծրագրին և դրա հաստատմանը, գրում է ermenihaber.am-ը:
«Ֆունդամենտալիստ Նեթանյահուի կառավարության կողմից պաղեստինցիների նկատմամբ իրականացված ցեղասպանության շարունակման և բռնակցման ընդլայնման համար արվող յուրաքանչյուր քայլ խորացնում է հումանիտար ճգնաժամը»,- ասվում է գերատեսչության հայտարարության մեջ:
Բացի այդ ընդգծվում է, որ Թուրքիան խստորեն քննադատում է Գազայում Իսրայելի կողմից իրականացվող ռազմական գործողության ընդլայնման վերաբերյալ կայացրած որոշումը:
«Մենք կոչ ենք անում Իսրայելին կայացնել այնպիսի որոշումներ, որոնք կկանխեն հումանտիար արժեքները ոտնահարող գործողությունները»:


