երկուշաբթի, մայիս 12
12 / 5 / 2025
Թուրքիան փակել է օդային տարածքը Սիրիա ուղևորվող ռուսական ինքնաթիռների առաջ

Թուրքիան փակել է օդային տարածքը Սիրիա ուղևորվող ռուսական ինքնաթիռների առաջ

Թուրքիան փակել է իր օդային տարածքը Սիրիա ուղևորվող ռուսական ինքնաթիռների առաջ: Այդ մասին հայտնել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն:

«Մենք փակել ենք օդային տարածքը Սիրիա ուղևորվող ռուսական ռազմական ինքնաթիռների և քաղաքացիական օդանավերի համար։ Մենք երեք ամսվա թույլտվություն էինք տվել, այդ ժամկետն էլ  այն ապրիլին ավարտվում է»,- նշել է նա:

Չավուշօղլուն հավելել է, որ Էրդողանն այս մասին ավելի վաղ տեղեկացրել էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, գրում է Ermenihaber.am-ը։

  • Կիսվել: