կիրակի, մայիս 18
18 / 5 / 2025
Թուրքիան մինչև տարեվերջ ծրագրում է անցկացնել 40 զորավարժություն

Թուրքիան մինչև տարեվերջ ծրագրում է անցկացնել 40 զորավարժություն

Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը մի շարք բարձրաստիճան զինվորականների հետ հետևել է երկրի արևտմյան հատվածում գտնվող Անկարայի Փոլաթլը շրջանի Գեներալ Նահիթ Սենօղլուի անվան հրաձգարան-զորավարժարանում անցկացված «Կրակ-ազատություն 2023» վաստակավոր դիտորդի օրվան նվիրված միջոցառումներին, գրում է ermenihaber.am-ը:

Միջոցառման ավարտին Գյուլերը ելույթ է ունեցել, որտեղ նախ շնրոհավորելով Թուրքիայի Հանրապետության 100-ամյակը, անդրադարձել է պաշտպանության ոլորտում ծրագրվող իրադարձություններին:

Գյուլերը նշելով, որ Թուրքիան 2023-ին իրականացրել է ընդհանուր առմամբ 63 տեղական և միջազգային զորավարություն, ասել է.

«Մինչև տարեվերջ ծրագրվում է անցկացնել ևս 40 զորավարժություն: Անցկացված զորավարժություններով ամեն օր էլ ավելի ենք ուժեղացնում բանակի արդյունավետությունը ցամաքում, ծովում և օդում»:

  • Կիսվել: