երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Թուրքիան մինչև 2028-ը երկաթուղի կկառուցի դեպի Նախիջևան

Թուրքիան մինչև 2028-ը երկաթուղի կկառուցի դեպի Նախիջևան

Թուրքիան սկսել է դեպի Նախիջևան քաղաք երկաթգծի կառուցման մրցույթի նախապատրաստումը և ծրագրում է 5 տարվա ընթացքում ավարտել դրա շինարարությունը։ Այս մասին, TRT-ի փոխանցմամբ, հայտարարել է Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն։

«Կարս-Նախիջևան երկաթուղու երկարությունը կկազմի 224 կմ»,- ասել է թուրք նախարարը։

Կարսից մինչև Ադրբեջանի հետ սահման կկառուցվի հինգ կայան։ Երթուղու երկայնքով նախատեսվում է կառուցել 10 կամուրջ, 18 կիլոմետր երկարությամբ ջրամատակարարման գիծ, 144 ստորգետնյա անցում։

  • Կիսվել: