ուրբաթ, մայիս 23
23 / 5 / 2025
Թուրքիան խզել է Իսրայելի հետ հարաբերությունները. Էրդողան

Թուրքիան խզել է Իսրայելի հետ հարաբերությունները. Էրդողան

Թուրքիան խզել է Իսրայելի հետ հարաբերությունները և ոչ մի քայլ չի ձեռնարկի դրանք ապագայում զարգացնելու համար։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն այս մասին հայտարարել է լրագրողների հետ զրույցում։
 
«Մենք՝ որպես թուրքական պետություն և կառավարություն, խզել ենք հարաբերություններն Իսրայելի հետ։ Այս պահին Իսրայելի հետ ոչ մի հարաբերություն չունենք», - ասել է Թուրքիայի նախագահը։
Նրա խոսքով՝ Թուրքիան գլխավորում է Իսրայելի հանցագործությունների դեմ պայքարը։
«Թուրքիան դարձել է այն երկիրը, որն առավել կտրուկ է արձագանքել «Գազայի հատվածում Իսրայելի վայրագություններին»,– հավելել է նա:
Ինչպես նշել է Էրդողանը, Թուրքիան կոնկրետ քայլեր է ձեռնարկել, որոնց թվում է Իսրայելի հետ առևտրի դադարեցումը:

  • Կիսվել: