երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Թուրքիան հետաձգել է Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցության հարցի քննարկումը

Թուրքիան հետաձգել է Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցության հարցի քննարկումը

Թուրքիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը հետաձգել է ՆԱՏՕ-ին անդամակցելու՝ Շվեդիայի դիմումի քննարկումը` պատճառաբանելով հետագա գործընթացի անհրաժեշտությունը, տեղեկացնում է Reuters-ը։

Իր հերթին DW-ն հայտնում է, որ ակնկալվում է, որ հարցը կրկին օրակարգ կդրվի հաջորդ շաբաթ: Այս մասին ասել է հանձնաժողովի նախագահ Ֆուաթ Օքթայը՝ կոնկրետ ժամկետ չնշելով։ Հանձնաժողովի հաստատումն անհրաժեշտ է նախքան Թուրքիայի խորհրդարանում Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցի վերաբերյալ քվեարկությունը։

Ընդդիմադիր «Լավ կուսակցության» ներկայացուցիչ Քուրշադ Զորլուն ասել է, որ հանձնաժողովի անդամները Թուրքիայի ԱԳՆ ներկայացուցչից չեն ստացել գոհացուցիչ պատասխաններ այն մասին, թե ինչպես են կատարվել Անկարայի պահանջները։

  • Կիսվել: